Ճամբարի առաջին շաբաթը

Երկուշաբթի օրը մենք մարզվել ենք, խաղացել ենք և սկսել ենք գիրք կարդալ, անունը «էմիլի արկածները»։ Երեքշաբթի կարդացինք գիրքը և մեզ մոտ ընտրություն էր, և մենք  գնացինք ընտրության, օրինակ՝ մաթեմատիկա, նկարչություն, տեխնոլոգիա, ֆիզկեուլտուրա, երգ և այլն։ Չորեքշաբթի շարունակեցինք կարդալ գիրքը, և դասարանում տարբեր խաղեր խաղացինք՝ լեգո, լոտո, ռուբիկ-կուբիկ և բավականին զվարճացանք։ Հինգշաբթի մենք լողացինք, էլի կարդացինք գիրքը, ռուսերեն արեցինք և խաղացինք։ Ուրբաթ մենք լողացինք, զբաղվեցինք, ուրախացանք ու շարունակեցինք կարդալ «Էմիլի արկածները»։

Այսօրվա մարզատոնը

Մեզ  այսօր հյուրընկալեցին Արևելյան  դպրոցի՝  ընկեր Նելլի  դասարանի սովորողները։ Նրանց հետ մենք խաղեր  խաղացինք, մարզվեցինք,    մրցեցինք  և նախաճաշեցինք։ Շատ լավ օր անցկացրեցինք երկու դպրոցների սովորողներով։

 

 

ճամփորդություն

Այսօր մենք գնացել էինք Պլանիտարիում։  Այնտեղ շատ  հետաքրքիր էր։ Այնտեղ մենք մուլտֆիլմ դիտեցիք մոլորակների մասին։  Ես իմացա որ    Սատուրն մոլորակի  կողքի  օղակներ ը երկնաքարերից և սառույցներից էին ։ Հոտո գնացիք  այգի,  այնտեղ ճաշեցինք ,երգեցինք խաղացինք  և վերադարձանք դպրոց։ Շատ հետաքրքիր օր ունեցանք։

Ամենիչ պինգվիների մասին

Պինգվինները հիանալի հարմարվում են դաժան պայմաններին։ Կայսերական պինգվիններն իրենց կյանքի կեսը, եթե ոչ ավելին, անց են կացնում ջրում՝ Անտարկտիդայի ափերին լողալով։ Նրանք սնվում են ձկներով,  Փետուրներն ամուր կպչում են մարմնին և օգնում հրաշալի սահելու ջրում։ Պինգվինը կարող է սլանալ ժամում 36 կմ արագությամբ։

որոշ տեսակներ ապրում են փոքր խմբերով։

 

 

ԱՐՔԱՅԱԶՆ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՔՐԻԿ ՊԻՆԳՎԻՆԸ

Արքայական պինգվինների ընտանիքին պատկանող փոքրիկ պինգվինը, որի անունը Արքայազն էր, ձվի մեջ նստած, մտածում էր, թե ինչպես օր առաջ լույս աշխարհ դուրս գա։ Նա շատ էր ձանձրացել ձվի մեջ նստելուց և շատ էր ուզում դուրս գալ ու խաղալ մյուս պինգվինների հետ։
Նա կտուցով, և ապա ոտքով ուժեղ հարվածեց ձվի կեղևին։ Հետո  որքան ուժ ուներ սկսեց  թմբկահարել, և կեղևը՝ թխկ, կոտրվեց։
Օֆ, վերջապես նա ծնվեց։
Պինգվին-մայրիկը նայեց նրան և չհավատաց աչքերին։ «Զարմանալի է, ―մտածեց մայրիկը։ ―Ինչո՞ւ է իմ փոքրիկը շագանակագույն։ Բոլոր արքայական պինգվինների մեջքին սև փետուրներ են լինում, իսկ փորին՝ ճերմակ։ Բայց եթե այս շագանակագույն ներկը լվանք, փոքրիկս է՞լ կդառնա սև և ճերմակ»։
Եվ պինգվին-մայրիկը փորձեց կտուցով քերել Արքայազնի շագանակագույն ներկը, բայց իզուր։ Արքայազնը շագանակագույն էր, շագանակագույն էլ մնաց։

― Ճարը գտա, ―ասաց պինգվին-մայրիկը և պահարանից հանեց մեղրով լի ամանը։

Continue reading »

Մաշտոցներ մատուռ

Սևան քաղաքի Ցամաքաբերդ կոչվող թաղամասից մոտ 2.5-3 կմ դեպի արևելք գտնվում է մի փոքրիկ մատուռ, որ տեղացիներն անվանում են «Մաշտոցներ»։ «Մաշտոցներ» են անվանում նաև Ցամաքաբերդից արևելք ընկած լեռները, որոնց հարավային լանջերից մեկի վրա էլ շինված է այդ մատուռը։ Մաշտոցներ մատուռը դարերի ընթացքում ավերվել է և կրկին վերանորոգվել։ Վերջին անգամ այն հիմնովին վերանորոգել է Անատոլի անունով մի աստվածապաշտ մարդու ձեռքով։ Ներկայումս այն պահպանվում ու մասնակիորեն վերանորոգվում է տեղի բարեպաշտ հավատացյալների կողմից։ Այնտեղ գալիս են տարբեր վայրերից հավատացյալներ։ Ս. Մաշտոցի աղոթքների զորությունն անցել է նաև մատուռի կողքով հոսող աղբյուրի սառնորակ ու անմահական ջրերին։ Քրիստոսի ճշմարիտ հավատացյալներին այս ջուրը բազում անգամներ պարգևել է տեսակ-տեսակ հիվանդությունների բժշկություն։